Հայաստան զբոսաշրջիկների թիվը 2018-ին աճել է 8,8 տոկոսով

1385

2018 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 8,8 տոկոսով, հաղորդում է Ազատությունը՝ վկայակոչելով զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանին։

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2018-ի 9 ամիսներին կազմել է 1 միլիոն 275 հազար 209 հոգի, այդ թվում․

Ռուսաստանից՝ 525 հազար 423 զբոսաշրջային այցելու,

Վրաստանից՝ 233 հազար 125,

Իրանից՝ 132 հազար 829,

ԱՄՆ-ից՝ 46 հազար 138,

Ուկրաինայից՝ 24 հազար 308: