2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների արդյունքները. «Իմ քայլը»՝ 88 մանդատ, ԲՀԿ՝ 26, Լուսավոր Հայաստան՝ 18

2155

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) դեկտեմբերի 16-ին ամփոփել է  արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։

Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 261 հազար 105 մարդ, կամ ընտրելու իրավունք ունեցող անձանց 48,63 տոկոսը։

Ներկայացնենք արդյունքերը.

«Իմ քայլը» դաշինքը՝ 884.864 քվե կամ 70,42 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103.801 քվե կամ 8,26 տոկոս,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 80.047 քվե կամ 6,37 տոկոս,

Հայաստանի Հանրապետական կուսակցություն 59.083 քվե կամ 4,70 տոկոս,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 48.816 քվե կամ 3,88 տոկոս,

«Մենք» դաշինք՝ 25.176 քվե կամ 2 տոկոս,

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն՝ 22.868 քվե կամ 1,82 տոկոս,

«Օրինաց երկիր» կուսակցություն՝ 12.393 քվե կամ 0,99 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն 8.514 քվե կամ 0,68 տոկոսը,

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ 6.458 քվե կամ 0,51 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 4.121 քվե կամ 0,33 տոկոս։

«Իմ քայլը» դաշինքը նոր ԱԺ-ում կունենա 88 աթոռ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18։