Աննա Հակոբյանը խաղաղության ուղերձ է հղել Արցախ-Ադրբեջան շփման գծից

1292

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Արցախ-Ադրբեջան շփման գծում, զինվորների կողքին կանգնած խաղաղության կոչ է արել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, հաղորդում է Ազատությունը:

Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը միացել են նաև Ռուսաստանից հասարակական-քաղաքական գործիչներ, գրողներ, բժիշկներ և այլ ականավոր գործիչներ։ Խաղաղության ուղերձը սահման հասցրած կանանց հետ էին նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի տիկնայք։

Ելույթներով ու կոչերով հանդես են եկել նաև ռուս կանայք, որոնց Աննա Հակոբյանը կոչ արեց այցելել նաև Ադրբեջան և նույն խաղաղության ուղերձը հղել նաև սահմանի հակառակ կողմից։

«Կանայք հանուն խաղաղության». Աննա Հակոբյանի ելույթը Մոսկվայում