Հայերը Սամսոնում 100 տարի առաջ

1768
BU B?NALAR B?L?NÇL? B?R ?EK?LDE BAKIMSIZ BIRAKILARAK V?RANE HAL?NE GET?R?LM?? VE DAHA SONRA YEN? YOL AÇMA,?MAR PLANI UYGULAMALARI VS..VS.. BAHANELERLE ORTADAN KALDIRILMI?LAR....

Վահան Մինախորեան, 1915 թւականը. Արհավիրքի օրեր, Թեհրան, 2006

Սամսոնի հայութիւնը հաշււում էր 800-900 տուն, կլոր թւով մօտ 5.000 բնակիչ: Յոյները երեւի մօտ 10, թուրքերը 15 հազար շունչ էին: Երեք ժողովուրդները ապրում էին քաղաքի զատ-զատ մասերում: Յատկապէս անաղարտ էր հայկական թաղը, որ տարածւած էր քաղաքի հիւսիսային կողմը եւ շատ չնչին բացառութեամբ իր մէջ ամփոփում էր բոլոր հայերին: Միայն թաղի հարաւային մասերում հայ-թուրք խառն բնակչութեան մի փոքրիկ շերտ կար: էջ 17

Քաղաքի հայ-թրքական յարաբերութիւնները ամենաբարւոք դրութեան մէջ էին: Հնուց ի վեր երկու ժողովուրդների բարիդրացիական յարաբերութիւնները ոչ մի դէպքով չէին խախտւել, եւ այստեղ անզօր էր հանդիսացել անգամ Սուլթան Համիդի ջարդարար քաղաքականութիւնը: Տնտեսական բնագաւառում Սամսոնի հայերը ներքին շուկաները իրար կապելու եւ արտաքին շուկաների հետ յարաբերութիւն հաստատելու գործում ահագին դեր էին կատարում: Քաղաքականապէս Սամսոնի հայութիւնը թէեւ զուրկ չէր համազգային իդէալներից, բայց իր հոծ բազմութեամբ դուրս զգալով իրեն Հայաստանից՝ տեղում դպրոցական, մշակութային, եկեղեցական ասպարէզներում իր գործերը կարգաւորելու հնարաւորութիւնից զատ՝ ուրիշ պահանջ կամ սպասելիք չունէր: Իշխանութեան վերաբերմունքն էլ լաւ էր. հայերը համարւում էին օրինակելի ազգ: Այսպէս էին երկու ժողովուրդների փոխ-յարաբերութիւնները նաեւ Ջանիկի բովանդակ շրջանում: Իր ընկերային կազմով Սամսոնի հայերին կարելի էր բաժանել երեք խաւերի՝ ունեւորներ, միջակներ, չքաւորներ: Առաջինները կազմում էին 10-15 ընտանիք: Թաղի ստւարագոյն մասը նիւթական միջին վիճակ ունէր եւ վարում էր բարեկցիկ կեանք: Թաղի երիտասարդութեան հասարակական-քաղաքական տրամադրութիւնները գլխաւորող միակ կուսակցութիւնը Հ. Յ. Դաշնակցութիւնն էր: էջ 18

Թաղում կար երկու դպրոց եւ մէկ մանկապարտէզ, որ գտնւում էր մանչերի դպրոցի վարի յարկում: Երկսեռ աշակերտութեան թիւը եւեւի 7-8 հարիւրից պակաս չէր. դպրոց էին յաճախում թաղի բոլոր երեխաները: Իրենց բարեկարգ վիճակով դպրոցները խոշոր չափով պարտական էին Թաղական խորհրդին, որի անդամներն էին՝ Եաղլիեան, Ճինիւիզեան եւ Ծառուկեան էֆենդիները: Համեստ, բարեկեցիկ վաճառականներ էին սրանք եւ իրենց ամբողջ ազատ ժամանակը նւիրել էին դպրոցին: էջ 19

Սամսոնի առաջնորդն էր կիւրինցի Զաւէն վարդապետը: Առաջնորդարանի բակի կենտրոնում բարձրանում էր մի հոյակապ եկեղեցի, որ իր կառուցւածքով ու մեծութեամբ կարող էր պատիւ բերել մի բամամարդ քաղաքի: Եկեղեցին նոր էր եւ Սամսոնի հայութեան ազգային-հոգեւոր բովանդակ ճիգերի արդիւնքը: Հակառակ առաջնորդարանի եւ եկեղեցու փարթամութեան՝ պաշտօնէութիւնը բաղկացած էր երկու քահանաներից եւ առաջնորդարանի երկու գաւազներից: Սրանցից բացառիկ մարդիկ էին Տէր Գարեգին Շինիկչեանը եւ գաւազ Հաջին: Առաջինը ընտիր հայագէտ էր, երկրորդը՝ թրքախօս եւ հայերէին չգիտեր: էջ 19

Այս հոգեւոր կազմի մաս էին կազմում նաեւ Նշան էֆենդի Չատրճեանն ու դպրոցի տնտես-աղբար Գաբրիէլը. առաջինը եկեղեցու դպրի պաշտօնով թեւակոխում էր իր քառասունմէկերորդ տարւայ գործունէութիւնը. երկրորդը լուսարար էր: Առաջնորդի հետ միասին թաղի գործերով զբաղւում էր Քաղաքական խորհուրդը, որը վարում էր թաղի եւ իշխանութեան յարաբերութեան վերաբերող հարցերը եւ ընդհանուր թաղային, դպրոցական ու եկեղեցական գործերը: Խորհրդի նախագահն էր Թոմարզալեան էֆենդին: էջ 20

Լուսանկարում՝ Սամսունի հայ կաթոլիկ եկեղեցին

Ծանոթագրություն. Սամսոնը այսօրվա Սամսուն քաղաքն է Թուրքիայում, Սև ծովի ափին: Պատմագրության մեջ հանդիպում է նաև Ջանիկ անունով