Ազատության շունչը Հայաստանից հասել է Արցախ. դրվագներ հունիսի 3-ի ցույցից

1568

Արցախում կատարվողը աննախադեպ է: Մարդիկ իրենք իրենց ներսից հանում են վախերը, պահանջում պաշտոնյաների հրաժարականը, խոսում իրավունքի և ազատության մասին, երգում Նիկոլի մասին երգեր: Ազատության շունչը Հայաստանից հասել է Արցախ: Այս ռեպորտաժը, որ Արցախից ուղարկել են ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Նարեկ Հայրյանը և Նժդեհ Խաչատրյանը, ցույց է տալիս, թե ինչպես է Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում ձևավորվում և կոփվում Արցախի քաղաքացին: