Վահան Բադասյանը՝ Մովսես Հակոբյանին. Դուք գեներալ ե՞ք, թե՞ հացթուխ

2773
«Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ [ՀՀ զինված ուժերի շտաբի պետ] Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն և ապահովում մի քանի զորամասեր: Դա նորմալ երևո՞ւյթ եք համարում: Ինքը գեներա՞լ է, թե՞ հացթուխ: Ինքը գեներալ չի, չի տիրապետում բանակին, չի տիրապետում մարտական գործողությունների կազմակերպմանը: Դա ցույց տվեց ապրիլի 2-ը: Բայց ինքը շատ լավ տիրապետում է փողերի մսխմանը: Դուք տեղյակ ե՞ք, որ ինքը բանակի փողերով բնակարան է կառուցել, բանակին այդ բնակարանը վաճառել է 1 միլիոն 200 հազար դոլարով, և բանակը իրեն նվեր է տվել այդ տունը: Միայն այդ փաստը բավարար է, որ դատախազությունը քրեական գործ հարուցի և ազատությունից զրկի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին և Մովսես Հակոբյանին»-, «Հայկական ժամանակ»-ին ասել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Արցախյան պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանը:
Ավելի վաղ Վահան Բադասյանը Facebook-ի իր էջում` դիմելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, գրել էր. «Հարգարժան պարոն վարչապետ, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ի պետ-փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում՝ բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:
։