ԳԱԼԱ-ն վիճարկում է Բալասանյանի բոնուսները

754

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԳԱԼԱ կուսակցության հայցադիմումը եւ որոշվել է այդ մասով գործի դատաքննություն նշանակել, հաղորդում է galatv.am-ը:

Գործի դատաքննությունը նշանակված է վաղը՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ին, ՀՀ վարչական դատարանի Երեւանի նստավայրում:

ԳԱԼԱ կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ թիվ 34 ԸԸՀ-ի՝ վերջինիս կողմից 09.10.2016 թ-ի ընդունված 2016 թ-ի հոկտեմբերի 2-ի Գյումրու ավագանու ընտրության արդյունքների վերաբերյալ թիվ 205 Ա որոշումը եւ Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու եւ թիվ 34 ԸԸՀ-ի կողմից 09.10.2016-ին ընդունված 2016 թ-ի հոկտեմբերի 2-ի Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 206 Ա որոշումն անվավեր ճանաչելու եւ ԳԱԼԱ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին ըստ մանդատների բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվառված կարգի ընտրված ճանաչելու եւ  «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայկական վերածնունդ կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին ՝ ըստ մանդատների բաշխման օրենքով սահմանված պատշաճ հաշվարկված կարգի ընտրված ճանաչելու պահանջների վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 14.10.2016 թ-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, եւ գործը նշանակվել է դատաքննության:

Այս գործով ԳԱԼԱ-ի լիազոր ներկայացուցիչը ՀՀ  Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանն է:

Դիտել նաև՝

Հանրապետական այլանդակություն Վանաձորում և Գյումրիում

Կարդալ նաև՝

Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթել է