Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթել է

965

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած տեղական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Բալասանյան» դաշինք՝ ստանալով քվեների շուրջ 35 տոկոսը:

Գյումրիում ավագանու ընտրություններին, որը պետք է ընտրի նոր քաղաքապետ, մասնակցում էին 9 կուսակցություն և մեկ դաշինք:

Երկրորդը «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ շուրջ 22 տոկոս: 10 տոկոսից ավելի ձվեներ են ստացել «Հայկական վերածնունդ»-ը և «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ)-ը:

Գրեթե 6-ական տոկոս են ստացել «Համախմբում»-ը և «Գյումրեցու ոգի»-ն, ՀՅԴ-ն՝ 5 տոկոսից ավելի:

«Ալյանս առաջադիմական ցենտրիստական»-ը, «Գործարար»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը 1 տոկոսից ավելի են հավաքել:

Պատկերը՝ ԳԱԼԱ-ի