100-ամյակի ԱԶԴԱԿ բացառիկը՝ Երևանում

1153

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ գործակալությունը, Բեյրութի ԱԶԴԱԿ օրաթերթը և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այսօր՝ մայիսի 29-ին, ներկայացրեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ԱԶԴԱԿ բացառիկը։

Ձեռնարկը բացեց ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ գործակալություն ղեկավար Տիգրան Հարությունյանը։

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը կարևորեց ԱԶԴԱԿ բացառիկների երևույթը, ընդգծելով, որ դրանցում ներառվում են լուրջ հայագիտական, պատմական և ցեղասպանագիտական հոդվածներ։

ԱԶԴԱԿ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը կարևորեց և ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բացառիկին աշխատակցել են երիտասարդ գիտնականներ Երևանի պետական համասարանից և Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտից։

ԱԶԴԱԿ օրաթերթը տարիներ ի վեր պարբերաբար ներկայացնում է տարեկան բացառիկ հատորներ, որոնցից մեկը նվիրվում է անցնող տարվա իրադարձություններին, մյուսը՝ Հայոց ցեղասպանությանը և հայ-թուրքական հարաբերություններին:

100-ամյակին նվիրված ԱԶԴԱԿ-Բացառիկ-2015 հատորին աշխատակցել են լրագրողներ, հեղինակներ, հետազոտողներ ու գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ԱԶԴԱԿ-բացառիկի տպագրությունը հովանավորել են ազգային բարերարներ Ալեքքօ Եւ Անի Պեզիքեան ամուսինները: