Ապրիլ 23, 2015. Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը

2733

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը՝ մասնակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի, որի ընթացքում 1915-ի Հայոց Մեծ եղեռնի մեկուկես միլիոն զոհերը հռչակվել են Հայ առաքելական եկեղեցու սրբեր:

Հայ առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության նահատակների սրբասամամբ չի նշում մեկուկես միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ, այլ հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատի և հայրենիքի: Հայ առաքելական եկեղեցին նահատակների զոհաբերությունը որպես հավաքականություն է ընդունում՝ չառանձնացնելով նրանց հոգևոր սխրանքը, ովքեր մեկ ընդհանրական և հավաքական անունով մարտիրոսացան անանուն:

Տեղեկանք. սրբադասումը Հայ Եկեղեցում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբերի հիշատակության ավանդությունն սկսվում է 4-րդ դարից:

Ըստ հայ պատմիչ Ա­գա­թան­գե­ղոսի` հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լու­սա­վո­րիչը, հա­մա­ձայն քրիս­տո­նեա­կան ա­վան­դութ­յան, Հայաստանում նա­հա­տակ­ված Հռիփ­սիմ­յանց և Գա­յան­յանց կույ­սե­րի գե­րեզ­ման­նե­րի վրա կա­ռու­ցել է հա­տուկ մա­տուռ­ներ (վկա­յա­րան­ներ, որտեղ քրիս­տոն­յա­նե­րը հի­շա­տա­կել են նա­հա­տակ կույ­սե­րին՝  հայցելով նրանց բարե­խո­սութ­յու­նը):

Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հի­շա­տա­կե­լի սր­բե­րի հնա­գույն խումբն Աստ­վա­ծաշնչ­յան սր­բերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մ­յուս տո­նե­լի խում­բը համաքրիստոնեական սրբերն են, ո­րոնց ընդ­հա­նուր թի­վը կազ­մում է 189:  Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Եկե­ղե­ցին ցայ­սօր ան­փո­փոխ կերպով տո­նա­կա­տա­րում է 63 հայ սրբե­րի հի­շա­տա­կը:

Հայ Ե­կե­ղե­ցու սրբեր են համարվում`

ա) հա­վատ­քի համար նահատակվածները,

բ) անձինք, որոնց կեն­դա­նութ­յան օ­րոք կամ մահ­վա­նից հե­տո տեղի են ունեցել հրա­շա­գոր­ծութ­յուն­ներ,

գ) հա­վատ­քի տա­րած­ման, ե­կե­ղե­ցու ուղ­ղա­փառ դա­վա­նան­քի պաշտ­պա­նութ­յան և Աստ­ծու խոս­քի բա­ցա­ռիկ քա­րո­զիչ­ները,

դ) սրբա­կենցաղ անձինք:

Հայ Եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Սբ Վարդանանք, Սբ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Սբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) և այլք:

Պատմության ընթացքում, սակայն, Հայ Ե­կե­ղե­ցու սրբա­դաս­ման կամ սր­բե­րի կա­նո­նականաց­ման հա­տուկ գոր­ծըն­թաց չի պահպանվել: Միաժամանակ, ըստ ուսումնասիրությունների,  սուրբ են նկատ­վել իրենց կենդանության կամ մահվանից հետո ժո­ղովր­դի կող­մից լայն ճա­նա­չում ձեռք բե­րած, ժո­ղովր­դա­կան բա­րե­պաշ­տութ­յան և հար­գան­քի մի­ջո­ցով ճա­նաչ­ված ան­ձինք, որոնց նշխար­նե­րը մե­ծար­վել են, գե­րեզ­ման­նե­րը դար­ձել ուխ­տա­տե­ղի­ներ, իսկ մահ­վան կամ նա­հա­տա­կութ­յան օ­րը նշվել է որ­պես ու­րա­խութ­յան տա­րե­դարձ։ Ե­կե­ղե­ցու բարձ­րա­գույն իշ­խա­նութ­յան՝ կա­թո­ղի­կո­սա­կան հրա­հան­գով կամ կոն­դա­կով նրանց անունները  հռչակվել են  տա­րե­կան տո­նի սահ­մա­նու­մով կամ տո­նա­ցույ­ցում ընդգրկ­վելով։

Ըստ ավանդության`հայազգի առաջին սուրբը հանուն հավատքի նահատակված Սանդուխտ կույսն է, ով հայոց Սանատրուկ արքայի դուստրն էր (1-ին դար): Վերջին տոնելի սրբերը, ով­քեր ընդգրկ­վել են հայոց տո­նա­ցույ­ցում, Սուրբ Հով­հան Ո­րոտ­նե­ցի և Սուրբ Գ­րի­գոր Տաթ­ևա­ցի վար­դա­պետ­նե­րն են (15-րդ դար)։ Ա­վե­լի ուշ՝ 18-րդ դարում, Սի­մեոն Ա Եր­ևան­ցի կա­թո­ղի­կո­սի հայրապետական սրբատառ կոնդակով` Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողության ժամանակ հիշատակվում է Մով­սես Գ Տաթ­ևա­ցի հայ­րա­պե­տի (17-րդ դար) անունը: Պատ­մա­կան վայ­րի­վե­րում­նե­րի պատ­ճա­ռով այս ժամանակաշրջանից ի վեր Հայ եկեղեցում նոր սուրբ չի հռչակվել:

Երկարատև ընդմիջումից հետո Հայ եկեղեցու սրբադասման հարցը պաշտոնապես օրակարգ է մտել 20-րդ դարի սկզբին` ընդգրկվելով Հայ Եկեղեցում կատարվելիք բարենորոգության ծրագրում: 1923 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի օրոք ստեղծվել է «Բարեփոխումների կենտրոնական հանձնաժողով», որը պետք է զբաղվեր նաև սրբադասման հարցերով: Հարցը քննարկվել է նաև հաջորդ կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի օրոք:

Ե­կե­ղե­ցու ներ­քին, խորհր­դա­կան կյան­քի կեն­սա­կա­նութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու մտա­ծու­մով 1960-ա­կան թվականներից սրբադասման հարցը  քննարկ­վել է եր­կու կար­ևոր շեշ­տադ­րու­մներով.

ա) վե­րա­կանգ­նել Հայ Ե­կե­ղե­ցու սրբա­դաս­ման կար­գի ա­վան­դութ­յու­նը,

բ) քննել Հա­յոց Ցե­ղաս­պա­նութ­յան նա­հա­տակ­նե­րի սրբա­դաս­ման հնա­րա­վո­րութ­յու­նը:

Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը

Սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել է 1989 թվականին` Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի Հայաստան այցի ընթացքում։ Այս ընթացքում երկու կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով մինչև 1990 թվականը՝ Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցը, նախապատրաստական աշխատանքներ տանել ցեղասպանության զոհերի սրբադասումն իրականացնելու համար:

Սր­բա­դաս­ման կար­գի վե­րա­կանգն­ման հար­ցը, սակայն, գործնական փուլ թևա­կո­խեց միայն 2005 թ.: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Բ Ծայ­րա­գույն Պատ­րիարք և Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ա­րամ Ա Մե­ծի Տանն Կի­լի­կիո Կա­թո­ղի­կո­սի հայ­րա­պե­տա­կան տնօ­րի­նութ­յուն­նե­րով ստեղծ­վեց Սրբա­դաս­ման հանձ­նա­ժո­ղո­վ` հարցը հանգամանորեն ուսումնասիրելու և առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին ներկայացնելու նպատակով:

2013 թ. սեպտեմբերի 24-27-ին Մայր Աթոռում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարված Եպիսկոպոսաց ժողովը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հետ առնչվող խնդիրները: Քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի կապակցությամբ Եպիսկոպոսաց ժողովը որոշեց որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը:

Իսկ 2014 թ. նոյեմբերի 11-13-ի Եպիսկոպոսաց ժողովում արդեն`

ա. հաստատվեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը և շա­րա­կա­նի կա­նո­նը («Հ­րա­շա­ցան Պա­կուց­մամբ…» ԴԿ), ժա­մա­մու­տը (Ի յի­շա­տա­կի…), վկա­յա­բա­նութ­յու­նը և սր­բա­պատ­կե­րի նա­խօ­րի­նա­կը,

բ. Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում,

գ. Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը` «Յի­շա­տակ սրբոց նա­հա­տա­կաց, որք կա­տա­րե­ցան յըն­թացս Ցե­ղաս­պա­նու­թեանն Հա­յոց վասն հա­ւա­տոյ եւ վասն հայ­րե­նեաց»:

Այս­պի­սով` երկարատև ընդ­մի­ջու­մից հե­տո Ցե­ղաս­պա­նութ­յան նա­հա­տակ­նե­րի սրբա­դաս­ման մի­ջո­ցով վե­րա­կանգն­վում է Հայ Ե­կե­ղե­ցու սրբա­դաս­ման կար­գը և շա­րու­նա­կա­կան է դառ­նում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Ե­կե­ղե­ցու սրբա­դաս­ման գոր­ծըն­թա­ցը: