«Հայացք Արարատից. Հայերը եւ թուրքերը» գիրքը` «Հայկաշեն Ուզունյան» մրցանակակիր

1398

«Մի յուրօրինակ կամուրջ Սփյուռքը Հայաստանին մոտեցնող»

Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» ամենամյա եւ «Հայկաշեն Ուզունյան» երկամյա մրցանակները տարիների ավադույթ են ձեւավորել` Սփյուռքի եւ հայաստանյան գրականության, արվեստի եւ հումանիտար գիտությունների ոլորտի տարվա լավագույն ստեղծագործությունների անաչառ ընտրության, դրանք հանրությանը ներկայացնելու, հեղինակներին բարոյական ու նյութական աջակցությամբ խրախուսելու. առաջինը հիմնված 1993 թվականին, մյուսը` 1966-ին, սփյուռքահայ ազգային-հանրային գործիչ, Ռամկավար ազատական կուսակցության անդամ, ԹՄՄ հիմնադիր անդամ, ՀԲԸՄիության փոխնախագահ Հայկաշեն Ուզունյանի կողմից:

Թեքեյան մշակութային միության սրահում երկուշաբթի օրը տեղի ունեցած «Հայկաշեն Ուզունյան» մրցանակաբաշխության արարողության բացման իր խոսքում Հակոբ Ավետիքյանը դա համարեց մեր ամենաերկարակյաց մրցանակը` ստեղծված սփյուռքի ստեղծագործողների համարՙ «առանց գաղափարական, կուսակցական եւ դավանանքի խտրականության»: (Վերջին տասնամյակներում մրցանակակիրների մեծ մասը Հայաստանից են):

Հիմնադրի մահից հետո մրցանակաբաշխություն ավանդույթը շարունակեցին նրա դուստրերը, որոնք միշտ մասնակցում են արարողությանը եւ իրենք էլ հանձնում մրցանակները:Թալին Ավագյան-Ուզունյանը նկատեց, որ հոր նպատակը ավելի սփյուռքի գրողներին խրախուսելն էր, սակայն անդրադարձավ սփյուռքահայ ներկա իրականությանը, այն մասին, որ Սփյուռքի մեջ գրող չմնաց, եւ որ ամենակարեւոր հաստատությունները` դպրոցները կփակվեն: Դրամական պարգեւից ավելի կարեւոր նա համարեց այն արժեքները, այն ազդեցությունները, որ մրցանակակիր գործերը կունենան հանրային հոգեւոր կյանքում` ի նպաստ մեր մշակույթի զարգացման:

Մրցանակաբաշխությանը ներկայացված 60 գրքերից ընտրվել են երեքը` բանասիրական գիտությունների դոկտոր Արամ Թոփչյանի Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» -ի թարգմանության ակադեմիական հրատարակությունը, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Սարգսյանի ««Արմէնիա» պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում» մենագրությունը եւ քաղաքական վերլուծաբան, փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից. Հայերը եւ թուրքերը» գիրքը:

Հանդիսավարի հնարավորություններն օգտագործելով` Հակոբ Ավետիքյանը հեղինակներին եւ մրցանակակիր գործերը ներկայացրեց բավական հանգամանալի` ընդգծելով դրանց հիմնական արժանիքները. առավել` Թաթուլ Հակոբյանին, լավատեղյակ նրա աշխատելաոճին եւ լրագրային ունակություններին: Քանի որ Թաթուլը երկար տարիներ աշխատել է «Ազգ» թերթում, խմբագիրը շատ անմիջական ներկայացրեց լրագրողին, առաջին հանդիպումը, առաջին թղթակցության իր տպավորությունները: Հետաքրքրական էր նրա դիտարկումը հաճախակի գործուղումների մեկնող լրագրողի ոչ միայն նյութերի հայթայթմանը, դրանց առատությանը ու ներկայացնելու հմտությանը վերաբերող, նաեւ այդ ընթացքում դրամական միջոցների նրա սուղ գործածմանը: Այս առումով մեր խմբագիրը հաճախ էր գործածում «լրագրողի բախտ» արտահայտությունը, երբ լրագրողը պատահաբար է ականատեսը դառնում որեւէ կարեւոր իրադարձության: Թաթուլի պարագայում առաջինը, որքան հիշում եմ, եղավ 2001-ի սեպտեմբերի 11-ի Մանհեթենյան ողբերգությունը, որտեղից նա անմիջապես թղթակցություն ուղարկեց, նաեւՙ Թուրքիայում եղած ժամանակ, Կարսում նախագահ Գյուլի հետ անակնկալ հանդիպումը, երբ նա լրագրողին ցույց էր տվել մեր եւ իրենց սահմանաբաժան հատվածները: Եւ իհարկե` «Ազգ»-ում աշխատելու առաջին իսկ օրերից արխիվային նյութերի հետ աշխատելու նրա ձգտումը եւ այդ փորձը հետագայում հիմք հանդիսացան նրա` ինչպես վերոնշյալ, նաեւ նախորդ` «Արցախյան օրագիր. Կանաչ ու սեւ» գրքերի ստեղծման (վերջինս հրատարակվել է 5 լեզուներով, այդ թվում`անգլերեն, թուրքերեն, արաբերեն. գրքի շնորհանդեսներ եղել են ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, նաեւ Թեհրանում, Ստամբուլում, Բեյրութում):

«Հայացք Արարատից. Հայերը եւ թուրքերը» ժողովածուն անդրադարձ է հայ ժողովրդի պատմության հետեղեռնյան ընթացքին, հայ սփյուռքի կազմավորմանը, Հայաստանի առաջին հանրապետությանը, հայ-թուրքական հարաբերություններին քեմալական շրջանում, խորհրդային տարիներին եւ նոր ժամանակներում` 1988-ից սկսած մինչեւ այսօր: Գրքի առաջին հրատարակությունը եղել է Բեյրութում, արեւմտահայերեն, դասական ուղղագրությամբ, որից հետո Երեւանում` արեւելահայերեն: Գիրքը վերջերս լույս է տեսել անգլերեն, որի խմբագիրը`Նարեկ Սեֆերյանը ներկայացնելով այն, կարեւոր նկատեց եթե ոչ այնքան մութ, համենայն դեպս քիչ մեկնաբանված պատմական մի շարք դրվագների անդրադարձները, ինչպես` Անկարայում սովետական դեսպանի հետ կատարված դեպքերը, ստալինյան ժամանակներում Թուրքիայի ռազմակայանների տեղադրման փորձերը սահմանամերձ գոտիներում, 70-ականներին Ցյուրիխում Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը հայ ավանդական կուսակցությունների հետ: Հեղինակի հայացքը, ինչպես նկատեց գրքի խմբագիրը, ոչ թե երկու պետությունների, այլ երկու ժողովուրդների, երկու ինքնությունների հարաբերություններին, ավելի ծավալուն ու համապարփակ է դարձնում ուսումնասիրվող հարցերի շրջանակը: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նաեւ Ստամբուլում եւ ամենայն հավանականությամբ հաջորդ թարգմանությունը պետք է որ թուրքերեն լինի, որովհետեւ ինչպես նկատեց Հ. Ավետիքյանը` մենք նախ թուրքերի հետ պետք է խոսենք: Ավելացնենք նաեւ Թաթուլ Հակոբյանին բնորոշ էսսեիստական ոճի եւ գեղարվեստական խոսքի զգացողության առավելությունը, որը լրագրողը կիրառում է իհարկե ըստ հարկի. հիշենք թեկուզ Արեւմտյան Հայաստան կատարած նրա ուղեւորությունների տպավորությունները եւ Աղթամար կղզու նկարագրությունը. ինչպես նաեւ երկրի արտաքին եւ ներքին հարաբերությունների օբյեկտիվ վերլուծումներն ու ամենաթեժ պահերին սահմանային շրջաններից նրա ռեպորտաժների կարեւորությունը:

Սուրեն Սարգսյանի մենագրությունը նվիրված է 19-րդ դարի 80-ականներին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարթոնքի ակունքներում կանգնած արեւմտահայ նշանավոր գործիչ Մկրտիչ Փորթուգալյանի կյանքին ու գործունեությանը, Մարսելում նրա հրատարակած հայ քաղաքական մամուլի առաջնեկ «Արմէնիա» պարբերականի եւ հայ հասարակական-քաղաքական գաղափարախոսության մշակման գործում դրա կատարած դերին: Արխիվային փաստաթղթերի, ժամանակի մամուլի, հուշագրությունների, հայ եւ օտարալեզու պատմաբանական ուսումնասիրությունների հենքի վրա ստեղծված մենագրությունը նյութերի հավաքչության, դրանց համակարգման եւ հեղինակային ուսումնասիրության` տարիների լարված աշխատանքի արդյունք է: Ինչպես ասաց օրվա հանդիսավարը, քանի որ հանրային գրադարանում եղած պարբերականի օրինակներից լուսանկարել կամ պատճենահանել հնարավոր չի եղել, հեղինակից պահանջվել է էջ առ էջ ընդօրինակելու ոչ դյուրին գործը` դրանք հետագայում մշակելու եւ օգտագործելու համար: Մենագրության մեջ հանգամանալի անդրադարձ է արված Մկրտիչ Փորթուգալյանի կենսագրությանը, ծննդավայրում` Կ. Պոլսում եւ այնուհետեւ Վանում նրա կատարած հանրային, մանկավարժական գործունեությանը, ժամանակի նշանավոր մտավորականների հետ հիմնած ազգային ընկերություններին, որպես առաջադեմ գաղափարների կրող թուրք իշխանությունների կողմից հետապնդումներին, աքսորմանը, եւ դրանցից խուսափելու անհրաժեշտությունից երկրից նրա հեռանալուն եւ Մարսելում հաստատմանը, որտեղ էլ նա հրատարակում է «Արմէնիա» պարբերականը, որը ինչպես գրում է հեղինակը, ազատասիրական գաղափարների յուրատեսակ դարբնոց դարձավ, եւ որի ազդեցության ներքո Վանում ծնվեցին ու աճեցին Արմենական կուսակցությունը եւ քաղաքական այլ կառույցներ, լույս տեսան նոր պարբերականներ: «Թերթ, որի էջերում հավատարիմ մնալով իր ազատախոհական հավատամքին, Մ. Փորթուգալյանն առաջադրում էր բուլղարացիների օրինակով հայ ժողովրդին ազատագրական զինված պայքարի նախապատրաստելու, այդ պայքարում թուրքական լծի տակ տառապող ժողովուրդների հետ դաշնակցելու խնդիր»:

Գիտական աշխատանքի բարդություններին անդրադառնալով, Սուրեն Սարգսյանը` շնորհակալությամբ գրքի հովանավորներին, կոլեգաներին եւ ընտանիքին, առանձնակի խոսք ուղղեց «Ազգ»-ի խմբագրին` իր հայացքը հիշյալ թեմային ուղղորդելու համար, մանավանդ որ իր հետաքրքրությունների շրջանակում եղել են հայ ազատագրական պայքարի գաղափարախոսության եւ ավանդական կուսակցությունների ծագման հարցերը:

Մասնավորապես պատմագիտության մեջ եղած այն տարակարծությունը, թե մեր ազգային ազատագրական պայքարը ոչ թե բնածին է, այլ երկու խոշոր տերությունների կողմից հրահրված, նրան տարել է դեպի ակուքներ:

Գրքի խմբագիրը` ԳԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը ուսումնասիրությունը համարեց լուրջ ներդրում հայ պատմագիտական գրականության մեջ: Ըստ նրա, Մկրտիչ Փորթուգալյանը այն գործիչների թվին է պատկանում, որոնց արածը խաթարվել, ճիշտ չի ներկայացվել հենց ժամանակակիցների կողմից, ուստի տարիների ընթացքում ստեղծված տեղեկությունները ճշգրտումների եւ նոր մեկնաբանությունների կարիք ունեին, ինչը իր աշխատության մեջ կատարել է Ս. Սարգսյանը, լրացնելով մեր պատմաբանական մտքի այդ բացթողումը. գնահատվեց նաեւ փաստական նյութի հիմնավոր ուսումնասիրությունը, գրքի չորս գլուխների տրամաբանական շարահարումները, հեղինակի կիրթ լեզուն եւ ոճը:

«Հազվադեպ է պատահում, երբ ժյուրիի անդամները այդպես համկարծիք լինեն մրցանակի ներկայացված որեւէ գործի առիթով», ԹՄՄիության նախագահ Ռուբեն Միրզախանյանի այս խոսքերը վերաբերում էին Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ի Արամ Թոփչյանի թարգմանությանն ու բնագրի գիտական մեկնաբանությանը: Ներքին ոգեւորությամբ ներկաների հետ իր տպավորությունները կիսեց Հ. Ավետիքյանը, գիրքը համարելով եվրոպական մակարդակի ուսումնասիրություն, հայ շեքսպիրագիտությանը պատիվ բերող աշխատանք` հիացած հեղինակի` շեքսպիրագիտության ահռելի եւ անգլերենի խորը իմացությամբ, որը հնարավորություն է տվել նրան հաղթահարելու շեքսպիրյան լեզվի նուրբ ու խրթին անցումները, հարազատ մնալով բնագրին` հայերեն նորովի հնչեցնել համաշխարհային գրականության գլուխգործոցը:

Այն պարագայում, երբ հայ թարգմանական արվեստում Հովհաննես Մասեհյանի «Համլետ»-ի թարգմանությունը համարվում է լավագույններից մեկը, եւ ոչ միայն առաջինը, Արամ Թոփչյանը շուրջ 110 տարի անց ձեռնարկում է թարգմանական նոր աշխատանք` պայմանավորված, հավանորեն, ժամանակի այն պահանջով, երբ արվեստում, նաեւ գեղարվեստական թարգմանության մեջ առաջադրվում է անցյալի ստեղծագործությունների նորովի մեկնաբանության խնդիրը: Հեղինակի, նրա կատարած գիտական աշխատանքների, այս եւ նախորդ թարգմանությունների մասին հանգամանորեն խոսեց գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը : Բարձր գնահատելով մեր թարգմանական մշակույթը նոր որակով հարստացնող այս աշխատանքը, նկատվեց որ մեզանում առաջին անգամ է Շեքսպիր հրատարակվում այսպիսի հարուստ ծանոթագրություններով, անդրադարձ արվեց ուսումնասիրություններին, որոնց զգալի մի մաս վերաբերում է «Համլետ»-ի գնահատմանը եվրոպական մտքի պատմության մեջ, ինչը նոր խոսք է հայ շեքսպիրագիտության մեջ:

Արամ Թոփչյանը հեղինակ է հայ հին գրականության, հայ-հունական, հայ-հռոմեական պատմագրական առնչությունների մասին բազմաթիվ հոդվածների` լույս տեսած Հայաստանում եւ եվրոպական մի շարք երկրներում, նաեւ`«Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» ուսումնասիրության: Նա հին հունարենից թարգմանել է Լոնգոսի «Դափնիս եւ Քլոե» վեպը: Սպասվում են Շեքսպիրի մի քանի այլ գործերի նոր ուսումնասիրությունների անակնկալներ: Իր հակիրճ խոսքում նա ասաց. «Ինչպես ասում է Համլետը, «Մեկ գիտակի կարծիքն ավելի ծանրակշիռ է, քան մի ողջ թատրոն ուրիշներինը»: Ես բախտ ունեմ իմ գրքի եւ այս մրցանակի համար երախտապարտ լինելու ոչ թե մեկ, այլ մի շարք գիտակ մարդկանց. Սերգեյ Խաչիկօղլյանին, որը սիրով գիրքս ընդգրկեց «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչական ծրագրում, Արամ Մեհրաբյանին, որը, հոգալով գրքի հետ կապված հրատարակչական ծախսերի մեծ մասը, այն տպագրեց բարձր որակով, Ալիս Նավասարգյանին, որը մեզ նյութապես օժանդակեց, Երվանդ Տեր-Խաչատրյանին, որը գիրքը բարձր գնահատեց ու ինձ հուշեց այն ներկայացնել մրցանակի, եւ, իհարկե, «Հայկաշեն Ուզունյան» հանձնախմբի մեծարգո անդամներին, որոնց շնորհիվ ես հիմա կանգնած եմ այստեղ: Կջանամ այս մրցանակն արդարացնել նաեւ իմ հետագա աշխատանքով»:

Հանդիսությանը ներկա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը , շնորհավորելով մրցանակակիրներին եւ ներկաներին արժեքավոր ուսումնասիրությունների առիթով, անդրադարձավ դրանց պատմական ու մշակութային նշանակությանը, ինչպես եւ մրցանակաբաշխության կարեւոր դերին, այն համարելով մի յուրօրինակ կամուրջ` Սփյուռքը Հայաստանին մոտեցնող:

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹՄՇԱԿՈՒՅԹ #34, 31-10-2014[:am]

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹՄՇԱԿՈՒՅԹ #34, 31-10-2014[:ru]

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹՄՇԱԿՈՒՅԹ #34, 31-10-2014[:tr]

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹՄՇԱԿՈՒՅԹ #34, 31-10-2014[:]