Հրաժեշտ ՍիվիլՆեթին

2658

Սիրելի ընկերներ և հետևողներ,

Ավարտվեց ՍիվիլՆեթի և Սիվիլիթաս հիմնադրամի հետ իմ 12-ամյա ճամփորդությունը։

Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին (հատկապես 44-օրյա աղետալի պատերազմի օրերից) և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում (հատկապես այս նվաստացուցիչ պարտությունից հետո) անհամատեղելի են։

Իմ արժանապատվությունն ու ազատ մտածելու, ազատ գրելու, ազատ խոսելու, ազատ արտահայտվելու լրագրողական ու ստեղծագործական իրավունքը սակարկության և սահմանափակման ենթակա չեն։

Որևէ լրատվամիջոցում տնօրինությունը իրավունք չունի միջամտել լրագրողի, սյունակագրի, վերլուծաբանի աշխատանքին։ Դա նույնքան և առավել անընդունելի է, քան երբ պետությունն է ձգտում միջամտել լրատվամիջոցի աշխատանքին։

ՍիվիլՆեթում/ Սիվիլիթաս հիմնադրամում ունեցա արդյունավետ աշխատանքի 12 տարիներ։ Այս հրաշալի կազմակերպությունից հեռանում եմ բավարարվածության և հպարտության զգացումներով։

Իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ պատիվ և հնարավորություն ունեցա աշխատել, մաղթում եմ պրոֆեսիոնալ աշխատանքային գործունեություն ապագայում ևս ու նաև՝ ընտանեկան երջանկություն:

Թաթուլ Հակոբյան

19 փետրվարի, 2021