Նոբելյան մրցանակակիրներ` Հերման Հեսսե. «Հուլունքախաղ»

4211

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

—-

Հերման Հեսսե «Հուլունքախաղ»

«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Այն ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը` անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը` նոր ռոմանտիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:

«Հուլունքախաղ» վեպը Հեսսեին բերեց աննախընթաց հեղինակություն ոչ միայն Նոբելյան մրցանակ, այլև չխամրող փառք` գրանցելով նրա անունը այն մեծերի շարքում, ովքեր կերտել են եվրոպական ոգին:

 էջերի քանակը : 648

 կազմ : կոշտ

 չափեր : 14,8 X 21

 Թարգմանությունը գերմաներենից, վերջաբանը և ծանոթագրությունները՝ Արա Առաքելյանի

Հրատարակիչ՝ ԱՆՏԱՐԵՍ