Հասան Մազհար բեյ՝ Անկարայի վալին, ով 1915-ին պաշտպանեց հայերին

2461

1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, վտանգելով իրենց և հարազատների կյանքը, հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և Երիտթուրք մյուս ոճրագործների հրեշային ծրագիրը։

Դրանցից էր Անկարայի վալի (կառավարիչ) Հասան Մազհար բեյը։

Նա պաշտպանեց տեղի հայերին և հրաժարվեց կատարել Ստամբուլից եկած հրահանգը՝ տեղահանել հայությանը։

“Ես վալի եմ և ոչ՝ ավազակ։ Չեմ կարող անել դա։ Թող ուրիշ մեկը գա, նստի իմ աթոռին և կատարի այդ հրամանները”,- հայտարարեց Հասան Մազհար բեյը։

1915 թվականի օգոստոսին նրան հեռացրին պաշտոնից։

Հայոց ցեղասպանության տարիներին հայերին պաշտպանել կամ Երիտթուրք ոճրագործների հրահանգները չեն կատարել նաև Դիարբեքիրի Լիջե քաղաքի քաղաքապետ Հյուսեյին Նեսիմի բեյը (տե՛ս՝ “Դավաճան” թուրքը՝ Հյուսեյին Նեսիմի բեյ, https://www.aniarc.am/2015/02/08/husayn-nesimi-bey-1915/), Հալեպի, ապա և Կոնիայի կառավարիչ Ջելալ Բեյը (տե՛ս՝ Ջելալ բեյ. խիղճ ու հոգի ունեցող թուրք, ով իր մասով չկատարեց Թալեաթի հրեշավոր ծրագիրըhttps://www.aniarc.am/2015/05/25/celal-bay-halep-konya-save-armenians-1915/

Լուսանկարում՝ արված 1935-ին, հայ Ղասաբյանների ընտանիքին պատկանող կալվածքը, որը նրանցից խլվել է Հայոց ցեղասպանության տարիներին և դարձել Չանքայա նախագահական նստավայրը