Հիլարի Քլինթոնը՝ Ցյուրիխի հանդիպման մասին. 10 հոկտեմբեր, 2009

6492
(L to R) French Foreign Minister Bernard Kouchner, Swiss Foreign Minister Micheline Calmy-Rey, Turkish Foreign Minister Ahmet Davutoglu, Armenian Foreign Minister Eduard Nalbandian and US Secretary of State Hillary Clinton applaud after a signing ceremony on October 10, 2009 in Zurich. Turkey and Armenia's foreign ministers signed pacts to establish ties, in a first step to reconciliation after nearly a century of bitterness over World War I-era massacres. Armenian Foreign Minister Edouard Nalbandian and his Turkish counterpart Ahmet Davutoglu shook hands after signing the two protocols in a ceremony at a university in the Swiss city of Zurich. AFP PHOTO / FABRICE COFFRINI (Photo credit should read FABRICE COFFRINI/AFP/Getty Images)

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր “Դժվար ընտրություն” գրքում նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, որտեղ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեթ Դավութօղլուն ստորագրվեցին Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունները: 

Քլինթոնը գրել է.

«Հոկտեմբերի 9-ին ես մեկնեցի Ցյուրիխ՝ ականատեսը լինելու պայմանագրի ստորագրմանը: Հաջորդ օրը հյուրանոցից մեկնում էի Ցյուրիխի համալսարան, ուր տեղի էր ունենալու արարողությունը: Սակայն խնդիրներ առաջացան Նալբանդյանի՝ Հայաստանի նախարարի հետ, ով համառում էր: Նա անհանգստանում էր, որ Դավութօղլուն պլանավորել էր ելույթ ունենալ ստորագրելու ժամանակ ու Նալբանդյանը հանկարծակի որոշեց դուրս չգալ հյուրանոցից: Դա նշանակում էր, որ ամիսներ տևած բծախնդիր բանակցությունները կարող են տապալվել: Իմ ավտոմեքենաների շարասյունը հետ շրջեցինք և ետ սլացանք դեպի Ցյուրիխի «Գոլդեն Գրանդ» հյուրանոց: Մինչև ես սպասում էի մեքենայում, Ֆիլիպ Գորդոնը շվեյցարացի առաջատար բանագնացի հետ վերև բարձրացան Նալբանդյանին գտնելու և նրան ստորագրելու արարողությանը բերելու համար: Բայց նա անդրդվելի էր: Ֆիլիպը ներքև իջավ՝ զեկուցելու իրավիճակը: Իմ մեքենան արդեն կանգնած էր հյուրանոցի հետևում: Ես սկսեցի աշխատել, հեռախոսով հավաքեցի Նալբանդյանի համարը, իսկ երկրորդ գծով զանգեցի Դավութօղլուին: «Սա շատ կարևոր է: Մենք շատ հեռու ենք գնացել», – ասացի նրանց ու մեկ ժամ բանակցելով՝ փորձում էի կամրջել ճեղքվածքը:

Ի վերջո ես վերև բարձրացա, անձամբ խոսելու Նալբանդյանի հետ: Ի՞նչ կլինի, եթե իրադարձության ժամանակ մենք պարզապես չեղյալ համարենք ելույթները: Ստորագրենք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն չանենք և հեռանանք:

Երկու կողմ էլ համաձայնեցին այս տարբերակին, և Նալբանդյանը վերջապես դուրս եկավ: Մենք քայլեցինք ներքև, նա նստեց իմ մեքենան ու գնացինք դեպի համալսարան: Տեղում ևս մեկ ու կես ժամ պահանջվեց, որ նրանք վերջապես հայտնվեն հարթակում: Դա տեղի ունեցավ երեք ժամ ուշացումով, բայց վերջապես մենք այնտեղ էինք: Մենք ստորագրելու արագացված արարողություն կատարեցինք և հետո, ծանր բեռից ազատվածի թեթևությամբ յուրաքանչյուրը հեռացավ այնքան արագ, որքան կարող էր»:

Ավելի մանրամասն կարդալ՝ 

Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: