Սմբատ Հակոբյան. 614-ից միակ ՀՀՇ-ականը, ով 1991-ի օգոստոսի 27-ին դեմ քվեարկեց Տեր-Պետրոսյանի թեկնածությանը

3937

1991-ի օգոստոսի 27-ին կայացած ՀՀՇ արտահերթ համագումարում Սմբատ Հակոբյանը 614 պատվիրակներից միակն էր, ով ՙդեմ՚ քվեարկեց Հայաստանի նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմանը:

Հենց այդ համագումարում էլ Սմբատ Հակոբյանը ևս յոթ ՀՀՇ-ականների, այդ թվում Տիգրան Սարգսյանի (նախկին  վարչապետ) հետ, հեռացավ ՀՀՇ-ից:

Նա եղել է Ղարաբաղ կոմիտեի գաղտնի հինգ անդամներից մեկը:

Նախագահական ընտրությունները կայացան 1991-ի հոկտեմբերի 16-ին: Հայաստանի պատմության մեջ դրանք առաջին և վերջին նախագահական ընտրություններն էին, որոնք կեղծելու կարիք չկար: Տեր-Պետրոսյանը հաղթեց քվեների ավելի քան 83 տոկոսով:

Սմբատ Հակոբյանը մահացել է 2021 թվականին: