1915-ի այս օրը՝ հունիսի 15-ին, Պոլսի Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին երկու տասնյակ հնչակյան գործիչներ:
Ահա նրանց անունները՝
- Փարամազ
- Տքթ. Պէննէ (Պետոս Թորոսեան)
- Արամ Աչըգպաշեան- (Գրիգոր Գարապետյան)
- Գեղամ Վանիկեան (Վան)
- Մուրատ Զաքարեան (Մուշ)
- Երուանդ Թօփուզեան
- Յակոբ Պասմաճեան
- Սըմբատ Գըլըճեան
- Ռուբէն Կարապետեան
- Արմենակ Համբարձումեան
- Աբրահամ Մուրատեան
- Հրանդ Եկաւեան
- Գառնիկ Պօյաճեան
- Յովհաննէս Տ. Ղազարեան
- Մկրտիչ Երէցեան
- Երեմիա Մանուկեան
- Թովմաս Թովմասեան
- Գարեգին Պօղոսեան
- Մինաս Քէշիշեան
- Պողոս Պողոսեան
Հնչակյան կուսակցության երկու այլ ակտիվիստներ` Ստեփան Սապահ Գյուլյանն ու Վարազդատը, մահվան են դատապարտվել հեռակա կարգով։
1913 թ. Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի է ունենում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցականներն իրենց անհանգստությունն են հայտնում երիտթուրքերի վարած հայակործան քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվում է Միացյալ Անկախ Հայաստանի կազմավորման անհրաժեշտությունը։
Համագումարում ձևակերպվում է կուսակցության երկու հիմնական նպատակ` կուսակցությունը կարող է ծավալել օրինական ու հակաօրինական գործունեություն, այդ պատճառով՝ կրկին կվերածվի գաղտնի կազմակերպության, կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհատական կուսակցության ղեկավարներին, ովքեր 1909 թվականին կազմակերպել էին Ադանայի կոտորածը:
Համագումարում կայացված որոշումների մասին լրտեսների միջոցով տեղեկանում է օսմանյան կառավարությունը, և հնչակյան գործիչները ձերբակալվում են Պոլիս ժամանելուն պես։ Մինչև տարեվերջ ձերբակալվում է 140 հնչակյան։
Երկու տարի բատնտում անցկացնելուց ու բազմաթիվ փորձությունների ենթարկվելուց հետո 20 ղեկավար հնչակյաններ դատապարտվում են կախաղանի։ 1915 թվականի հունիսի 15-ին նրանք կախաղան են բարձրացվում Պոլսի Բայազետ հրապարակում։











