Հանդիպում-քննարկում Թաթուլ Հակոբյանի հետ Փասադենայում` կազմակերպությամբ ՍԴՀԿ քաղաքական դիվանի

4231

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը 2023թ մարտի 15-ի երեկոյան հանդիպում- քննարկում ունենցավ Փասադենայի AEBU Center-ում՝ կազմակերպությամբ ՍԴՀԿ քաղաքական դիվանի:

Մոտ 45 րոպե տևողությամբ իր ելույթում Հակոբյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումներին, Արցախի շարունակվող շրջափակմանը, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից շրջանառության մեջ դրված միջանցքի թեմային և դրա վտանգներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի դրույթներին, Արցախ-Ադրբեջան շփումներում քննարկվող թեմաներին, հայ-ռուսական հարաբերություններին, Սյունիքում ստեղծված իրավիճակին, Իրանի հետաքրքրություններին, Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան գործակցությանը:

Ելույթից հետո Հակոբյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի և ստորագրեց իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները: Հանդիպմանը ներկա էին ՍՀԴԿ քաղաքական դիվանի ներկայացուցիչները, ինչպես նաև ավելի քան հինգ տասնյակ հետաքրքրվածներ:

Մինչ Փասադենայի դասախոսությունը, Հակոբյանը հանդիպում-քննարկումների շարք է ունեցել Վաշինգտոնում (երկու ձեռնարկ)՝ մարտի 8-ին, Ռոչեստերում/Նյու Յորք նահանգ՝ մարտի 10-ին, Հարթֆորդում/Կոնեկտիկուտ՝ մարտի 13-ին և Նյու Ջերսի/Նյու Յորք շրջանում՝ մարտի 14-ին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

16 մարտի, 2023թ