Հայաստանի հիմնադիր վարչապետ Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի երրորդ հրատարակութիւնը՝ նուիրուած Ժիրայր Պուտագեանին

5009

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը լույս է ընծայել Հայաստանի Հանրապետության հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի երրորդ հրատարակությունը:

Հատորի հրատարակության մեկենասը գործարար և բարերար Սարգիս Պուտագեանն է, ով այս արժեքավոր գիրքը նվիրել է հորեղբորը:

Այս հատորը կը նուիրեմ հօրեղբորս՝ 

Ժիրայր Պուտագեանին, 

իբրեւ ներկայացուցիչը սերունդի մը, որ Մայիս 28-ի արժէքներով կազմաւորուեցաւ եւ որուն աւանդներուն հաւատարիմ` հաւատա՛ց 

Հայաստանի Հանրապատեութեան վերանկախացումին։

Սարգիս Պուտագեան

Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի առաջին հրատարակության ութ աշ­խա­տութ­յուն­նե­րին ավելացել են ևս վեցը:

ԵՐԿԵՐ-ի առաջին հրատարակությունը եղել է 2018 թվականին:

Այս հատորի շնորհանդեսը սպասվում է Բեյրութում՝ Մայիսի 28-ի օրերին:

Հայկական ուսումասիրությունների ԱՆԻ կենտրոն 

18 ապրիլի, 2023թ