Կազբեգ, Քռի հովիտ, Զիկատար. Դովեղից բացվող տեսարաններ

2315

Դովեղ գյուղից՝ Պեծիկի գագաթից, դեպի հյուսիս, բացվում է հրաշալի տեսարան դեպի Կովկասյան լեռնաշղթա:

Լուսանկարում երևում են Կազբեկ լեռը՝ 5.047 մետր:

Կազբեկը գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթայում, Վրաստանի տարածքում: Դովեղից մինչև Կազբեկ ուղիղ հեռավորությունը մոտ 115 կիլոմետր է:

Ամեն օր չէ, որ բացվում է այս տեսարանը:

Պեծիկից դեպի հյուսիս-արևելք ընդարձակ տեսարան է բացվում դեպի Քռի հովիտ՝ վրացական Ռուսթավի քաղաքից մինչև ադրբեջանական Ղարայազի արգելոց:

Դեպի արևմուտք Զիկատարն է՝ Կողբի անտառները: