Հայաստանի պաշտպանության նախարարության համաձայն՝ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում՝ թվով 100 զինծառայող։
Եթե Հայաստանը ոչ ասեր,Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով` կնմանվեր նեղացած երիտասարդի. «Մենք ոչ թե ամոթխած երիտասարդի կամ նեղացած երիտասարդի պես պետք է ասեինք, որ այ տեսեք` դուք չեք արել, մենք էլ չենք արել, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք»:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։
«Արտասահմանից կողմերին կոչ են անում խնդիրը բանակցությունների միջոցով լուծել, ինչպիսի անհեթեթություն, ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ, մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա։ Հենց ավազակների և ահաբեկիչների: Այդ իսկ պատճառով, նրանց պետք է ոչնչացնել: Եվ դա կարվի մոտ ապագայում», – ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ հայտարարել է Տոկաևը։












