Հայերը Ելիզավետպոլի նահանգի Ջեբրայիլ գավառում և Ջեբրայիլ գյուղում 1897թ մարդահամարի տվյալներով

3627

Ջեբրայիլի գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը:

Ելիզավետպոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Ելիզավետպոլ, Նուխի, Արեշ, Ջևանշիր, Զանգեզուր, Ղազախ և Շուշի:

Մինչև 1905 թվականը գավառի կենտրոնը Ջեբրայիլ գյուղն էր, ապա այն տեղափոխվեց Կարյագինո գյուղ, որն այսօրվա Ֆիզուլին է:

1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ջեբրայիլի գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.

թաթարներ 49.189 հոգի 74.1 տոկոս
հայեր 15.746 հոգի 23.7 տոկոս
վելիկոռուսներ 709 հոգի 1.1 տոկոս
այլք 716 հոգի 1.1 տոկոս

 

Նահանգային կենտրոն Ջեբրայիլում բնակչության թիվը 1897 թվականի մարդահամար տվյալներով կազմել է 520 հոգի.

հայեր 228 հոգի 43.8 տոկոս
թաթարներ 186 հոգի 35.8 տոկոս
վելիկոռուսներ 76 հոգի 14.6 տոկոս
մալոռուսներ 18 հոգի 3.5 տոկոս
լեհեր 6 հոգի 1.2 տոկոս
այլք 6 հոգի 1.2 տոկոս

 

Արցախի Հադրութի շրջանի գյուղերը 1897 թվականի մարդահամարի ժամանակ հաշվառվել են Ջեբրայիլի շրջանի կազմում:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն, 20-ը փետրվարի, 2026թ