«1934-ը. Գրողների միության ստեղծումը խորհրդային հասարակարգի ամրապնդման համատեքստում»

847

Նոյեմբերի 24-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Երևանի Keerk & Co սրճարան-գրախանութում (Մարշալ Բաղրամյան, 3Ա) կազմակերպել էր քննարկում «1934-ը. Գրողների միության ստեղծումը խորհրդային հասարակարգի ամրապնդման համատեքստում» թեմայով: Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր, զրույցը վարում էր իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: