Կուրիս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Մեղրիի շրջան

2350

Կուրիս գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 15 կմ, մարզկենտրոն Կապանից՝ 85 կմ հեռավորության, ծովի մակերևույթից ավելի քան 1300 մետր բարձրության վրա, Մեղրի գետի աջ հատվածում, Զանգեզուրի լեռնաշղթայի լանջին:

Տաթևի վանքի նոր հարկացուցակում կոչվում էր Կռավաք կամ Կուրուս: Գյուղում պահպանվել է 15-17-րդ դդ թիթեղապատ ծածկով եկեղեցի: Գյուղից շրջակայքում կան գյուղատեղիների ավերակներ: Արևելյան կողմում կան սառնորակ աղբյուրներ, այդ թվում` Կուրիս հանքային աղբյուրը:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Կուրիս գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 12 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 154 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 190 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 194 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 189-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ,

1922 թվական – 240 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 281 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 260-ը՝ հայ, 21-ը՝ պարսիկ, 

1931 թվական – 287 հոգի, բոլորը՝ հայ: 

1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի նահանգի մեջ, իսկ 1868-ին կազմել է
Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։ Մեղրին քաղաքի կարգավիճակ է ստացել 1984թ:

Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8: Ներկայացնում ենք այդ 8 գյուղական խորհուրդները.

Ալդարա,

Լեհվազ (Լեհվազ և Վահրավար),

Լիճք (Լիճք և Տաշտուն),

Կարճեվան,

Կուրիս (Կուրիս և Գուդեմնիս),

Նյուվադի,

Շվանիձոր (Շվանիձոր և Շվանիձորի երկաթգծային կայարանին կից ավան),

Վարդանիձոր (Վարդանիձոր, Մարալզամի, Այգեձոր (Փուշկագ)):

Կուրիսը, ինչպես և Մեղրիի նախկին շրջանի գյուղերը մաս են կազմում Մեղրի խոշորացված համայնքի:

Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի՝ 2020թ հունվարի 1-ի տվյալներով Մեղրու համայնքի բնակչությունը եղել է.

Մեղրի – 4.487 հոգի,

Ագարակ – 4.122 հոգի,

Լեհվազ – 556 հոգի,

Ալվանք – 255 հոգի,

Շվանիձոր – 241 հոգի,

Կարճեվան – 218 հոգի,

Վարդանիձոր – 156 հոգի,

Նռնաձոր – 128 հոգի,

Լիճք – 117 հոգի,

Տաշտուն – 103 հոգի,

Թխկուտ – 53 հոգի,

Գուդեմնիս – 35 հոգի,

Կուրիս – 34 հոգի,

Վահրավար – 30 հոգի,

Այգեձոր – 0 բնակչություն:

Լուսանկարում՝ տեսարան Մեղրիի լեռնաշխարհից

Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ և դիտել նաև՝