Հոկտեմբերի 26-ին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը հանդիպում ունեցավ հանրապետությունում գտնվող սոցիալ-դեմոկրատական հնչակյան կքուսակցության կենտրոնական վարչության պատվիրակության հետ, որը գլխավորում էր նրա գլխավոր քարտուղար Ժիրայր Նաիրին (Լիբանան):
Պատվիրակության կազմի մեջ են կուսակցության կենտրոնական վարչության անդամներ Տիրան Ակինյանը (Սիրիա), Ավետիս Տեմիրճյանը (Լիբանան), Պեպո Սիմոնյանը (Լիբանան):
Հարությունյանը նշեց, որ դա առաջին պաշտոնական հանդիպումն է ՍԴՀԿ-ի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գ. Գալոյանը, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի ընդհանուր բաժնի վարիչ Լ. Չախմախչյանը, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստր Ա. Մկրտչյանը, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Ս. Բաղդասարյանը:
Խորհրդային Հայաստան, թիվ 250, հոկտեմբեր 27, 1989թ













