Հայաստան-Ադրբեջան սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հետ կքաշվեն սահմանագծից, «Ազատությանը» ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Աշխատանքներ են գնում ռուս գործընկերների տեղակայման հետ կապված, ընթացքի մեջ է, կկարգավորվի: Եռակողմ բանակցություններ են, որին զուգընթաց նաև գործընթաց է գնում»,- նշել է նա: Մարզպետի խոսքով` տեղորոշման գործընթացը կավարտվի, և մոտ ժամանակներս ռուս սահմանապահներ կտեղակայվեն, հավելեց, որ երկու կողմերի զինված ուժերը պետք է դիրքերից հետ քաշվեն:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է, որ հավելյալ պարզաբանում չունի. «Միայն այն է, ինչ մարզպետն ասել է»:











