Դեբեդ գյուղը գտնվում է Լոռու մարզում, Վանաձորից 25 կմ հեռավորության վրա` Փամբակ գետի աջակողմյան վտակի, Վանաձոր-Ալավերդի մայրուղուց 2.5 կմ հեռավորության, ծովի մակերևույթից մոտ 1000 մետր բարձրության վրա:
Գյուղը հիմնադրել են 1858-ին Ալավերդու Մարց բնակավայրից այստեղ տեղափոխված 17 ընտանիքներ: Մինչև 1935 թվականը ունեցել է Խաչի գյուղ անունը:
Դեբեդ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” ըստ տարիների եղել է հետևյալը.
1873 թվական – 307 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 443 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 531 հոգի, բոլորը՝ հայ,
1908 թվական – 685 հոգի,
1914 թվական – 757 հոգի,
1916 թվական – 941 հոգի,
1919 թվական – 952 հոգի,
1922 թվական – 947 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1008 հոգի, բոլորը՝ հայ,
1931 թվական – 1149 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Դեբեդի բնակչությունը եղել է.
1939 թվական – 1271 հոգի,
1959 թվական – 1105 հոգի,
1970 թվական – 1156 հոգի,
1979 թվական – 920 հոգի:
Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի
https://www.aniarc.am/2021/05/25/vanadzor-region-1831-population-villages-korkotian/












