Մայիսի 21-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Երևանի Keerk & Co սրճարան-գրախանութում (Մարշալ Բաղրամյան, 3Ա) կազմակերպել էր քննարկում «Խորհրդային Հայաստանը և հարևանները 1927-1928 թթ» թեմայով:
Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր, զրույցը վարում էր իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Քննարկումը, որին ներկա էր շուրջ մեկ տասնյակ մարդ՝ հետազոտողներ, փորձագետներ, պատմաբաններ, հանրային գործիչներ, տևեց երկու ժամ:












