ԱՆԻ կենտրոնը նոր հատորներով համալրել է ԵՊՀ գրադարանը

731

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը և նրա հիմնադիր Թաթուլ Հակոբյանը 2021 թվականի մայիսի 21-ին համալրել են Երևանի պետական համալսարանի գրադարանը:

Մասնավորապես, փոխանցվել է ընդհանուր 16 օրինակ՝ հետևյալ գրքերից.

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն – 2 օրինակ,

Արտաշես Վրույր, «Անիում», 2019թ – 2 օրինակ,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018թ – 2 օրինակ,

Ռուբէն Տէր Մինասեան, «Հայաստանի Հանրապետութիւնը», 2017թ – 2 օրինակ,

Հովհաննես Քաջազնունի, «ԵՐԿԵՐ», 2018թ – 2 օրինակ,

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», 2016թ – 2 օրինակ,

Թաթուլ Յակոբյան, «Արցախեան օրագիր․ Կանաչ ու սև», արեւմտահայերեն, 2010թ․ – 1 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», արևելահայերեն – 2 օրինակ,

Թաթուլ Յակոբեան, «Հայերը և թուրքերը», արևմտահայերեն – 1 օրինակ:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:

ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային գրադարանները և շնորհակալություն է հայտնում «Փյունիկ»-ի հիմնադիր, գործարար և բարերար Գաբրիել Չենբերջյանին և Համբիկ Սարաֆյանին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն