«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցության, մենք հարևաններ ենք». Իլհամ Ալիև

1399

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մասնակցել է «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» համաժողովին, որի ընթացքում ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցության, չնայած մեզ հասցրած ավերներին, մեր տարածքների 30 տարվա գրավմանը: Մեզ անհրաժեշտ է փոխադարձ համագործակցություն, քանի որ մենք հարևաններ ենք և պետք է սովորենք ապրել կողք կողքի»,- ասել է Ալիևը:

Արխիվային լուսանկար՝ նախքան 2020-ի սեպտեմբերի 27-ը