Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը և նրա հիմնադիր Թաթուլ Հակոբյանը 2021 թվականի մայիսի 15-ին համալրել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը:
Մասնավորապես, փոխանցվել է ընդհանուր 18 օրինակ՝ հետևյալ գրքերից.
Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն – 2 օրինակ,
Արտաշես Վրույր, «Անիում», 2019թ – 2 օրինակ,
Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018թ – 2 օրինակ,
Ռուբէն Տէր Մինասեան, «Հայաստանի Հանրապետութիւնը», 2017թ – 2 օրինակ,
Հովհաննես Քաջազնունի, «ԵՐԿԵՐ», 2018թ – 2 օրինակ,
Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», 2016թ – 2 օրինակ,
Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», 2021թ․ – 2 օրինակ,
Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր․ Կանաչ ու սև», 4-րդ հրատարակություն, 2021թ․ – 1 օրինակ,
Tatul Hakobyan, Armenians and Turks – 1 օրինակ,
Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», արևելահայերեն – 1 օրինակ,
Թաթուլ Յակոբեան, «Հայերը և թուրքերը», արևմտահայերեն – 1 օրինակ:
Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:
ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային բոլոր գրադարանները և շնորհակալություն է հայտնում «Փյունիկ»-ի հիմնադիր, գործարար և բարերար Գաբրիել Չենբերջյանին և Համբիկ Սարաֆյանին:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն












