Ադրբեջանական սադրանք Հայաստանի սահմանին. Ալեքսանդր Իսկանդարյան, Թաթուլ Հակոբյան, Հայկ Խաչիկյան

788

Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայաստանի պետական սահմանը խախտած և «Սև լիճ» կոչվող տեղանքը շրջափակած ադրբեջանական զինված ուժերի որոշակի խմբեր արդեն երկրորդ օրն է չեն հեռանում տարածքից: Ավելին՝ մայիսի 13-ի կեսօրին, համաձայն ՊՆ-ի հաղորդագրության, ադրբեջանական զինուժը նոր սադրանքներ է նախաձեռնել Սիսիանի ու Վարդենիսի հատվածներում, որոնք կանխվել են:

Ստեղծված իրավիճակը Երևանը գնահատում է «պայթյունավտանգ» և 24 ժամվա ընթացքում անվտանգության խորհրդի երկու արտահերթ նիստերից հետո պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որի անդամ է հանդիսանում: ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլա Զասի հետ հեռախոսային կապ է հաստատել նաև Հայաստանի ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի, դրա հետագա էսլակացիայի հնարավորության և ՀԱՊԿ-ի արձագանքի արդյունավետությանը անդրադառձանք մայիսի 14-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ադրբեջանական սադրանք Հայաստանի սահմանին. Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին» թեմայով քննարկման ժամանակ:

Բանախոսներն էին.

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, լրագրող, վերլուծաբան, պատմության հետազոտող

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ

ՀԱՅԿ ԽԱՉԻԿՅԱՆ, ռազմական փորձագետ