ԱՆԻ կենտրոնը և Թաթուլ Հակոբյանը նոր հատորներով համալրել են Հայաստանի ազգային գրադարանը

640

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը և նրա հիմնադիր Թաթուլ Հակոբյանը 2021 թվականի մայիսի 14-ին համալրել են Հայաստանի ազգային գրադարանը:

Մասնավորապես, փոխանցվել է ընդհանուր 10 օրինակ՝ հետևյալ գրքերից.

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն – 2 օրինակ,

Հովհաննես Քաջազնունի, «ԵՐԿԵՐ», 2018թ – 3 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր․ Կանաչ ու սև», արաբերեն տարբերակ, 2012թ․ – 3 օրինակ,

Tatul Hakobyan, Armenians and Turks, 2019, second edition – 2 օրինակ:

Այս նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ:

ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային բոլոր գրադարանները և շնորհակալություն է հայտնում «Փյունիկ»-ի հիմնադիր, գործարար և բարերար Գաբրիել Չենբերջյանին և Համբիկ Սարաֆյանին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն