Մայիսի 6-ին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Երևանի Keerk & Co սրճարան-գրախանութում (Մարշալ Բաղրամյան, 3Ա) կազմակերել էր քննարկում «ԽՍՀՄ 1926թ առաջին մարդահամարը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան» թեմայով:
Հիմնական բանախոսը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էր, զրույցը վարում էր ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:
Քննարկումը, որին ներկա էր շուրջ մեկ տասնյակ մարդ՝ հետազոտողներ, փորձագետներ, պատմաբաններ, հանրային գործիչներ, տևեց շուրջ մեկուկես ժամ:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ
6 մայիս, 2021թ.
















