«Վերածնւող հայրենիքը եւ մեր դերը» (Դաշնակցութեան 20-ամեակի առիթով). Միքայէլ Վարանդեան

1114

«Իթթիհատի հեղափոխությունը մի հազվագյուտ եւ տիեզերական անակնկալ է, որը ոսկե տառերով կարձանագրվի պատմության էջերում։

Այդ հեղափոխության շնորհիվ հիվանդ մարդը հզոր ու գեղեցիկ մի ժեստով շտկում է իր կորսված մեջքը եւ հաստատում արեւի տակ իր գոյության եւ հարատեւության իրավունքը… Ցնծություն է ամբողջ ազատասեր դեմոկրատ մարդկության մեջ։ Խանդավառ ծափեր՜ բոլոր ճշմարիտ խաղաղասերների բանակում։

Այո, եւ ծափ զարկեց Հայ ժողովուրդը եւս գոյության այդ օրերում… Մոռացավ նա մոտիկ անցյալի զարհուրանքը, պոկեց սրտից քեն ու ատելություն, եւ ջինջ, անխռով լավատեսությամբ փարվեց մահմեդական դրացիներին։

Զոհն ու դահիճը գրկախառնվեցին, համբուրվեցին… Չնաշխարհիկ էր տեսարանը…

Հայ տարրը հին (համիդյան) ռեժիմի ամենամեծ զոհն էր, եւ մենք չտեսանք այդ քաղաքականության մեջ մի հատ լուրջ ու շիտակ փորձ` օգնության գալու այդ տարրի հոգեւոր գոյությանը, դարմանելու նրա արյունահոս վերքերին։ Հայ երկիրը հին ռեժիմի ամենաոճրալի օջախն է, որին վատություն են անում պաշտոնական համազգեստներով բոլոր հինավուրց հռչակավոր բորենիները, ջարդի ու թալանի կազմակերպողները եւ սակայն մենք չտեսանք սահմանադրական վարչության կողմից ոչ մի անկեղծ նախաձեռնություն` գոնե մասամբ մաքրագործելու այդ տարաբախտ անկյունը, գոնե հեռացնելու, եթե ոչ պատժելու բյուրոկրատ մարդասպաններին, թարմացնելու վարչական, ոստիկանական, դատաստանական մթնոլորտը…»։

«Վերածնւող հայրենիքը եւ մեր դերը» (Դաշնակցութեան 20-ամեակի առիթով). Միքայէլ Վարանդեան, 1910թ, Ժընեվ