Քարահունջը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի և Հայաստանի հնագույն գյուղերից է:
Այսօր մաս է կազմում խոշորացված Գորիս համայնքի:
Գյուղը գտնվում է Վարարակ և Քարահունջ գետերի միախառնման տեղում, ծովի մակերևույթից ավելի քան 1.250 մետր բարձրության, Գորիս քաղաքից 4, մարզկենտրոն Կապանից՝ 61 կմ հեռավորության վրա:
Քարահունջում և շրջակայքում պահպանվել են այրեր-բնակարաններ, 9-րդ դարի ամրոց, 5-ից 18-րդ դարերի գյուղատեղիներ՝ Լալքար, Գոմեր, 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։
Քարահունջում բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 81 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 750 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 980 հոգի, որից 976-ը՝ հայ, 4-ը՝ թուրք,
1897 թվական – 985 (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 980-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ,
1914 թվական – 1057 հոգի,
1919 թվական – 1657 հոգի,
1922 թվական – 1046 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1003 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 999-ը՝ հայ, 4-ը՝ պարսիկ,
1931 թվական – 994 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Խնածախն ունեցել է.
1939 թվական – 1074 հոգի,
1959 թվական – 1088 հոգի,
1970 թվական – 1175 հոգի,
1979 թվական – 1155 հոգի,
1989 թվական – 1119 հոգի:
Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Քարահունջն ունի հաշվառված 1376 բնակիչ:
Կարդալ նաև՝












