Հայաստանը պատրաստ է գործարկել Սոթք-Քելբաջար, Երասխ-Սադարակ, Քարահունջ-Ղուբաթլու սահմանադռները

882

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, օգոստոսի 18-ին շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի ընդունման դեպքում անցակետեր կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու: Բոլոր երեք անցակետերը լինելու են ավտոմոբիլային:

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2022 թվականի ______ N__-Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի, Երասխի մաքսային կետ-բաժնի, Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածքներում սահմանել մաքսային հսկողության գոտի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված անցման կետերը գործում են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:
  4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված մաքսային կետ բաժինների անցումային կետերով բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի և մաքսային տարանցման հետ կապված մաքսային գործառնությունները կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Կարդալ նաև՝

Արցախ-ՀՀ կապը երաշխավորող Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղ միավորի գոյություն, շփման գծի առկայություն