Հարժիս գյուղի բնակչությունը 1831-1931 թթ. Գորիսի շրջան

2611

Հարժիսը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի և Հայաստանի հնագույն գյուղերից է:

Այսօր մաս է կազմում խոշորացված Տաթև համայնքի:

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1700 մետր բարձրության, Գորիս քաղաքից 24, մարզկենտրոն Կապանից՝ 90 կմ հեռավորության վրա:

Հարժիսում և շրջակայքում կան քարայրեր, դամբարանադաշտեր, գյուղատեղիներ, եկեղեցիներ, ամրոց, 13-րդ դարի հին կամուրջ։ Հարժիսի մոտակայքում է գտնվում 1343թ. կառուցված Հարժիսի քարավանատունը, որը միջնադարյան Հայաստանի նմանատիպ նշանավոր կառույցներից է։

Հարժիսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 79 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 312 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 419 հոգի, որից 418-ը՝ հայ, 1-ը՝ թաթար,

1897 թվական – 624 (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական339 հոգի,

1914 թվական785 հոգի,

1919 թվական – 960 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 848 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 956 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1108 հոգի, բոլորը՝ հայ:

Կարդալ նաև՝