ԵԱՀԿ Մինսկի խումբը 44-օրյա պատերազմից հետո չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ

894

ԵԱՀԿ Մինսկի խումբը 44-օրյա պատերազմից հետո չի կարողանում այցելել Արցախ, քանի որ Երևանն ու Բաքուն չեն կարողանում համաձայնության գալ այն հարցում, թե որտեղից պետք է միջազգային միջնորդները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի տարածքից:

ԱՆԻ կայքի հետ զրույցում դիվանագիտական աղբյուրը նշեց, որ Բաքուն 44-օրյա պատերազմից և հաղթանակից հետո կտրականապես անընդունելի է համարում ռուս, ամերիկացի և ֆրանսիացի միջնորդների այցը Ստեփանակերտ՝ Հայաստանի տարածքից, ինչպես եղել է նախքան պատերազմը:

Անցնող դեկտեմբերի կեսերին Մինսկի խումբը այցելել էր Երևան և Բաքու: Ռուս համանախագահ Իգոր Պապովը բացակայում էր: Բաքվում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ համանախագահները իրենց սեփական նախաձեռնությամբ են այցելել, ինքը նրանց չի հրավիրել և որ Ադրբեջանը ղարաբաղյան խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով, մինչդեռ Մինսկի խումբը ոչինչ չի արել ստեղծումից՝ 1992-ից ի վեր: