Հարթագյուղ բնակավայրը գտնվում է Լոռու մարզի նախկին Սպիտակի տարածաշրջանի վարչական տարածքում, սահմանակից է Խնկոյան, Լուսաղբյուր, Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր գյուղերին:
Մինչև 1946 թվականի ապրիլի 26-ը կրել է Ղալթախչի անունը։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1700 մետր բարձրության, Վանաձորից 45 կմ, իսկ Սպիտակից և Գյումրիից՝ 25 կմ հեռավորության վրա։
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Հարթագյուղի, այն ժամանակ Ղալթաղչի, բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 195 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 1000 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 1359 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1514 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 1774 հոգի,
1914 թվական – 2154 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1951 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 2066 հոգի,
1919 թվական – 2442 հոգի,
1922 թվական – 875 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 969 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1441 հոգի, որից բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիների մարդահամարներով, Հարթագյուղի բնակչությունը եղել է․
1939 թվական – 1507 հոգի,
1959 թվական – 1620 հոգի,
1970 թվական – 1722 հոգի,
1979 թվական – 1344 հոգի։
Նախքան Սպիտակի շրջանի կազմավորումը, Ղալթաղչին մաս է կազմել Ալեքսանդրապոլի գավառին։
https://www.aniarc.am/2017/10/28/akhurian-region-population-1831-korkotian/












