Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հայտարարում է մեծ նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է անաչառ կերպով ուսումնասիրել 44-օրյա պատերազմը և հայ հանրությանը ներկայացնել անկողմնակալ, համապարփակ և չգրաքննված հատոր:
Մեր ուսումնասիրությունը, որ կհամակարգի լրագրող Թաթուլ Հակոբյանը, կներառի երկու հիմնական ուղղություն.
Առաջին. վերականգնել ճշմարտությունը 44-օրյա հայկական աղետի մասին,
Երկրորդ. գույքագրել Հադրութի շրջանում և Ադրբեջանի կողմից օկուպացված մյուս տարածքներում հայկական կորուստները գյուղ առ գյուղ, ընտանիք առ ընտանիք, բոլոր պատմա-ճարտարապետական հուշարձանները, առանձին ընտանիքների պատմություններ:
Այս երկու ուղղություններով կատարվելու են հետևյալ աշխատանքները.
ա. դաշտային ուսումնասիրույթուն Արցախում, Սյունքիում և հայ-ադրբեջանական սահմանային այլ շրջաններում,
բ. հարցազրույցներ զինվորականների, կամավորականների, բժիշկների, շարքային քաղաքացիների հետ, որոնք մասնակցել, առնչվել են պատերազմին, ռազմական գործողությունների ընթացքում եղել ականատեսներ,
գ. հարցազրույցներ զոհվածների ընտանիքների, վիրավորների և նրանց ընտանիքների անդամների հետ,
դ. հարցազրույցներ Հայաստանի և Արցախի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ,
ե. պատերազմի օրերին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, այդ երկրների պաշտոնյաների հարցազրույցները,
զ. 44-օրյա պատերազմի մասին արդեն իսկ հրապարակված ուսումնասիրությունները,
է. հարակից այլ նյութեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կօգնեն հասկանալու հայկական աղետի պատճառները, խորքը, ծավալը և հետևանքները,
ը. օկուպացված տարածքների ճշգրիտ գույքագրում:
Մենք նպատակ չունենք փնտրել մեղավորներ: Մեր նպատակը ճշմարտությունը՝ պատերազմի ամեն մեկ օրը դետալ առ դետալ վերականգնելն է և այն մատուցելը, ինչը կօգնի ընթերցողին, հայ հանրությանը հասկանալու, թե ինչո՞ւ եղավ աղետ, ո՞վքեր են պատասխանատուները, հնարավո՞ր էր կանխել պատերազմը, ինչո՞ւ այսպես պարտվեցինք, հնարավո՞ր էր ավելի արժանապատիվ արդյունք:
Ի՞նչ ենք կորցրել օկուպացված տարածքներում: Պատմաճարտարապետական ինչ հուշարձաններ, տներ, գյուղեր, վարելահողեր ենք թողել:
Մենք կարծում ենք, որ այս աշխատանքի համար, որի սկիզբը կտրվի ապրիլին, անհրաժեշտ կլինի երեքից հինգ տարի ժամանակ:
Ուսումնասիրության ընթացքում ԱՆԻ կենտրոնի կողմից արվելիք հարյուրավոր հարցազրույցները ամբողջությամբ, առանց գրաքննվելու, առանց կրճատվելու, կդրվեն ԱՆԻ կենտրոնի կայքում՝ հարցազրույցը սղագրելուց և խմբագրելուց անմիջապես հետո:
Վերջնական ուսումնասիրությունը կհրատարակվի հաստափոր հատորի՝ գրքի տեսքով:
Այս աշխատանքները կատարվելու են հիմնականում տուն ու տեղը կորցրած հադրութցիների, շուշեցիների ներգրավումով և դա լինելու է վճարովի աշխատանք:
Մենք ոչ միայն փորձելու ենք վերականգնել 44-օրյա աղետի պատմությունը, գույքագրել կորուստները, այլ միաժամանակ մի քանի աշխատատեղ ապահովել բնավեր եղած մարդկանց համար:
Մենք աշխատելու ենք թափանցիկ և հաշվետու ենք լինելու բոլոր այն անհատների ու կազմակերպությունների առաջ, որոնք ԱՆԻ կենտրոնին կաջակցեն ֆինանսապես:
Այն անհատներն ու կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցություն ունենալ այս աշխատանքի իրականացմանը, կարող են իրենց նվիրատվությունները անել հետևյալ հաշվեհամարին՝ ՆՊԱՏԱԿ տողում նշելով 44-օրյա պատերազմ բառակապակցությունը.
Հայաստանից փոխանցումների համար մեր հիմնադրամի հաշվեհամարներն են.
Կոնվերսբանկ –
դրամային հաշիվ – 19 300 52522110100
դոլարային հաշիվ – 19 300 52522110101
եվրոյով հաշիվ – 19 300 52522110104
Արտերկրից փոխանցումների համար կարող եք օգտվել փոխանցումների այս համակարգից.
Եվրոյով
Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES
Beneficiary account No.: 1930052522110104
Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT: COVBAM22
Intermediary Bank: COMMERZBANK AG, FRANKFURT AM MAIN, GERMANY
SWIFT:COBADEFF
ԱՄՆ դոլարով
Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES
Beneficiary account No.: 1930052522110101
Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT: COVBAM22
Correspondent Bank: ALFA-BANK, MOSCOW, RUSSIA
SWIFT: ALFARUMM
Intermediary Bank: THE BANK OF NEW YORK MELLON, NEW YORK, USA
SWIFT:IRVTUS3N
Ինչպես նախկին 6 տարիներին, այնպես էլ հետայսու, ԱՆԻ կենտրոնը աշխատելու է թափանցիկ, իսկ բոլոր նվիրատուների անունները տեղ են գտնելու մեր կայքի
ԲԱՐԵԿԱՄՆԵՐ բաժնում՝ https://www.aniarc.am/…/02/27/ani-friends-21-december-2019/
Հարգանքներով՝ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
28 փետրվարի, 2021












