Խոզնավարը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի գյուղերից է: Մինչև 2020թ դեկտեմբերի 1-ը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի Ծիծեռնավանք գյուղին, այժմ՝ Ադրբեջանի Լաչինի շրջանին:
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1600 մետր բարձրության, Գորիս քաղաքից 45, մարզկենտրոն Կապանից՝ 112 կմ հեռավորության վրա:
Խոզնավարը 2016-ից Տեղ, Արավուս, Խնածախ, Կոռնիձոր, Վաղատուր և Քարաշեն գյուղերի հետ մաս է կազմում Տեղ խոշորացված համայնքի:
Խոզնավարի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 78 հոգի, որից 50-ը՝ հայ, 28-ը՝ իսլամ,
1873 թվական – 401 հոգի, որից 315-ը՝ հայ, 86-ը՝ թաթար,
1886 թվական – 737 հոգի, որից 509-ը՝ հայ, 252-ը՝ այլ,
1897 թվական – 688 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 508-ը՝ հայ, 180-ը՝ իսլամ,
1908 թվական – 617 հոգի,
1914 թվական – 755 հոգի,
1922 թվական – 477 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 474 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 539 հոգի, բոլորը՝ հայ:
Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի
Կարդալ նաև՝











