Խնածախ (Խանածախ) գյուղի բնակչությունը 1831-1989 թթ. Գորիսի բնակավայրերը

2371

Խնածախը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի գյուղերից է: Մինչև 2020թ դեկտեմբերի 1-ը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի Ծիծեռնավանք գյուղին, այժմ՝ Ադրբեջանի Լաչինի շրջանին:

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մետր բարձրության, Գորիս քաղաքից 20, մարզկենտրոն Կապանից՝ 85 կմ հեռավորության վրա:

Խնածախը 2016-ից Տեղ, Արավուս, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր և Քարաշեն գյուղերի հետ մաս է կազմում Տեղ խոշորացված համայնքի:

Խնածախի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 107 հոգի, որից 85-ը՝ հայ, 22-ը՝ իսլամ,

1873 թվական – 1165 հոգի, որից 965-ը՝ հայ, 200-ը՝ թաթար,

1886 թվական – 1717 հոգի, որից 1465-ը՝ հայ, 252-ը՝ այլ,

1897 թվական – 1221 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական1245 հոգի, 

1914 թվական – 2125 հոգի,

1919 թվական – 1680 հոգի,

1922 թվական – 1282 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1234 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1232-ը՝ հայ, 2-ը՝ պարսիկ,

1931 թվական – 1425 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Խնածախն ունեցել է.

1939 թվական – 1252 հոգի,

1959 թվական – 1336 հոգի,

1970 թվական – 1473 հոգի,

1979 թվական – 1166 հոգի,

1989 թվական – 1005 հոգի:

2001 թվականին Խնածախն ունեցել է 1021 բնակիչ:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2021/02/03/goris-region-1831-korkotian/