Թաթուլ Հակոբյանը մարտի 25-ից ապրիլի 8-ը ելույթներ կունենա ԱՄՆ մեկ տասնյակ քաղաքներում

3802

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը այսօրվանից՝ մարտի 25-ից ապրիլի 8-ը ելույթներ կունենա Մ. Նահանգների հայաշատ շուրջ մեկ տասնյակ քաղաքներում:

Հանդիպումների ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Արցախյան վերջին պատերազմին՝ 44-օրյա աղետին: Ինչո՞ւ այսպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, եթե այո, ապա ո՞րն էր գինը: Այս և բազմաթիվ հարցերին անդրադարձ կլինի հանդիպում-բանավեճերի ընթացքում:

Բոլոր դասախոսությունների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը և «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը:

Թաթուլ Հակոբյանը ելույթները կսկսի Վաշինգտոնից, ապա կշարունակի հետևյալ երթուղով՝

Մարտի 26, Վաշինգտոն, մարտի 26, հաստատված է

Մարտի 27. Նյու Ջերսի, ժամը 17-ից 19-ը, St. Leon Armenian Church, 12/61 Saddle River Road, Fair Lawn, NJ

Մարտի 28. Քլիվլենդ, ժամը 16-ին, հասցեն՝ Jubilee Armenian Restaurant, 26860 Chardon Rd, Richmond Heights, OH 44143.

Մարտի 29. Չիկագո, հաստատված է

Մարտի 31. Լաս-Վեգաս, երեկոյան ժամը 19-ից, St Garabed Church, 2054 East Desert Inn Road, Las Vegas, Nevada, 89169

Ապրիլ 1. Լա Կրեսենտա/Լոս Անջելես

Ապրիլ 2. Փասադենա/Լոս Անջելես, երեկոյան ժամը 7․30, ՀԿԲՄ-ի Փասադենայի կենտրոն, հասցե՝ 1060 N. Allen Ave. Pasadena CA. 91104:

Ապրիլի 3, Ֆրեզնո, երեկոյան ժամը 7․00, հասցե՝ 8635 N Paula Ave, Fresno CA 93720, Cell 559-801-1825:

Ապրիլի 5, Նյու Օռլեան, Լուիզիանա

Ապրիլ 6. Ատլանտա, Ջորջիա, երեկոյան ժամը 18.15-ից հետևյալ հասցեում՝ 9820 Coleman Rd, Roswell, GA 30075:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն