Նյու Ջերսի, 27 մարտի՝ հանդիպում Թաթուլ Հակոբյանի հետ. 44-օրյա աղետը

832

2021 թվականի մարտի 27-ին, շաբաթ օրը, ժամը 17-ից 19-ը Նյու Ջերսիում (հասցեն՝ St. Leon Armenian Church, 12/61 Saddle River Road, Fair Lawn, NJ), տեղի հայ համայնքի համար «44-օրյա աղետը» թեմայով դասախոսություն կկարդա լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Հակոբյանը կներկայացնի նաև իր նոր գիրքը՝ «Մահվան հովիտ», որը լրագրողի օրագրությունն է 44-օրյա պատերազմի մասին, և հոդվածների ընտրանին:

Թաթուլ Հակոբյանը մարտի 25-ից ապրիլի 8-ը ելույթներ կունենա Մ. Նահանգների հայաշատ շուրջ մեկ տասնյակ քաղաքներում:

Հանդիպումների ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Արցախյան վերջին պատերազմին՝ 44-օրյա աղետին: Ինչո՞ւ այսպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից, եթե այո, ապա ո՞րն էր գինը: Այս և բազմաթիվ հարցերին անդրադարձ կլինի հանդիպում-բանավեճերի ընթացքում:

Թաթուլ Հակոբյանը ելույթները սկսել է Վաշինգտոնից և կշարունակի հետևյալ երթուղով՝

Մարտի 27. Նյու Ջերսի, ժամը 17-ից 19-ը, St. Leon Armenian Church, 12/61 Saddle River Road, Fair Lawn, NJ

Մարտի 28. Քլիվլենդ, ժամը 16-ին, հասցեն՝ Jubilee Armenian Restaurant, 26860 Chardon Rd, Richmond Heights, OH 44143.

Մարտի 29. Չիկագո, հաստատված է

Մարտի 31. Լաս-Վեգաս, երեկոյան ժամը 19-ից, St Garabed Church, 2054 East Desert Inn Road, Las Vegas, Nevada, 89169

Ապրիլ 1. Լա Կրեսենտա/Լոս Անջելես

Ապրիլ 2. Փասադենա/Լոս Անջելես, երեկոյան ժամը 7․30, ՀԿԲՄ-ի Փասադենայի կենտրոն, հասցե՝ 1060 N. Allen Ave. Pasadena CA. 91104:

Ապրիլի 3, Ֆրեզնո, երեկոյան ժամը 7․00, հասցե՝ 8635 N Paula Ave, Fresno CA 93720, Cell 559-801-1825:

Ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածի ձեռնարկների վայրի, ժամի և կազմակերպիչների մասին կտեղեկացնենք հավելյալ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

25 մարտի, 2021թ