1924թ. հունվարի սկզբին Երեւանը միացվում Թբիլիսիի հեռախոսագծին, ինչը հնարավորություն էր տալիս օրական երեք ժամ՝ առավոտյան 11-13-ը եւ երեկոյան 20-21-ը հեռախոսային կապ հաստատել։
Գիծը չծանրաբեռնելու համար քաղաքային հեռախոսներն ուղիղ չէին միացվում. զանգերն իրականացվում էին Թբիլիսիի կայարանի հեռախոսակապի միջոցով։
«Թիֆլիսի գիծը, բաժանորդներին իրենց հեռախոսներով անմիջապես Թիֆլիսի հետ խոսելու դյուրություն տալու համար, տեխնիկական մի շարք անհարմարության պատճառով, Երեւանի հեռախոսային կայանին չի միացված, բացառությամբ ՀայԿենտգործկոմի եւ Ժողկոմխորհի նախագահներ՝ ընկ. Համբարձումյանից եւ Լուկաշինից ու Անդրփոստհեռժողկոմի Հայաստանի լիազոր ընկ. Լ. Հովհաննիսյանից։ Նրանք իրենց բնակարաններից կամ առանձնասենյակներից անմիջապես կկարողանան խոսել Թիֆլիսի այս կամ այն բաժանորդի հետ»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Աղբյուրը՝ Մեդիամաքս
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Լուսանկարում՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը












