Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին

1677

Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ խնդիրներ են ծագել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այս մասին տեղեկացնում է РИА Новости-ի գործակալությունը։
«Մարտերի հետևանքով զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է չորս հազարը, վիրավոր է ավելի քան ութ հազար մարդ: Փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազարների է հասնում», – ասել է Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում հունմանիտար հարցերի լուծման թեմայով խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բազմաթիվ մշակութային օբյեկտներ:

https://www.politica.am/