Ղարաբաղյան հակամարտության գոտում կտեղակայվեն ռուս և թուրք խաղաղապահներ. Ալիև

1467

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն ոչ միայն ռուս, այլ նաև թուրք խաղաղապահներ, հաղորդում է Ազատությունը:

«Ղարաբաղում ներկայացված կլինեն և՛ ռուսաստանյան, և՛ թուրքական զինծառայողներ», – իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ, որը հեռարձակվել է ադրբեջանական լրատվամիջոցներով և որին Մոսկվայից միացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ալիևը համոզմունք է հայտնել, որ «այսօր վերջակետ է դրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակամարտության կարգավորմանը»։

Ադրբեջանի նախագահը շեշտել է Ռուսաստանի «առանձնահատուկ դերը» և շնորհակալություն հայտնել «անձնական մասնակցության համար»:

Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ «հակամարտության քաղաքական կարգավորմանն ակտիվ մասնակցության համար»։

https://www.aniarc.am/2020/11/10/russian-peace-keepers-nk-lachin-10-nov-2020/