Ռուսաստանի խաղաղապահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ

991

Ռուսաստանը ԻԼ-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1960 խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Խաղաղապահներին տեղափոխել են Ուլյանովսկից։ Խաղաղապահ առաքելության կազմում ներառված են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները։

Առաքելության հրամանատարությունը տեղակայված է լինելու Ստեփանակերտում։