ԱՆԻ կենտրոնը ընդլայնում է իր գործունեությունը

639
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, որ որպես մեր պատմության վիճելի հարցերի, հակասական դրվագների քննարկման, պատմական դեպքերի ու դեմքերի հիշատակումների հարթակ է եղել 2015-ից, այսուհետ ընդլայնում է իր գործունեությունը:
 
Առաջիկա օրերից մեր կենտրոնը նաև լրատվական գործունեություն կծավալի, որի համար արդեն ունենք նոր աշխատակից: Ամեն օր ԱՆԻ կենտրոնի կայքում կարող եք կարդալ 10-12 որակյալ, վստահելի, ստուգված, անաչառ լուրեր: Ժամանակի ընթացքում լուրերի թիվը կփորձենք ավելացնել: 2021-ից մենք մտադիր ենք լուրեր տալ նաև ռուսերենով և անգլերենով:
 
Մենք նաև փորձելու ենք ունենալ տեսանյութերի և լուսանկարների բաժին՝ ներկայացնելու Հայաստանը իր գույներով, մարդկանցով, ավանդույթներով, շատերին անհայտ անկյուններով ու մանրամասներով: Մենք կունենանք նաև Սփյուռքին հետաքրքրող բաժին՝ արևմտահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ:
 
Անկասկած, մենք շարունակելու ենք մեր գործունեության կիզակետում պահել, ինչպես նախկինում, Արցախն ու ընթացող պատերազմը, հետպատերազմական զարգացումները՝ ապագայում ներկայացնելով շահեկան, անկողմնակալ զեկույցներ և ուսումնասիրություններ:
 
Գործունեության նման ընդլայնումը ենթադրում է նաև նոր տեխնիկայի ձեռքբերում, նոր մարդկային ռեսուրսների ներգրավում, հետևաբար՝ նոր ֆինանսական բեռ:
 
Եթե Ձեզ, ԱՆԻ կենտրոնի և կայքի հարգարժան բարեկամներ, բավարարում է մեր գործունեությունը և վստահում եք մեզ, ապա շնորհակալ կլինենք, եթե Ձեր համեստ նվիրատվություններով օգտակար լինել՝ իրականացնելու մեր այս ցանկությունները:
 
Ինչպես նախկին 6 տարիներին, այնպես էլ հետայսու, ԱՆԻ կենտրոնը աշխատելու է թափանցիկ, իսկ բոլոր նվիրատուների անունները տեղ են գտնելու մեր կայքի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ բաժնում՝ https://www.aniarc.am/2020/02/27/ani-friends-21-december-2019/
Արտերկրից փոխանցումների համար կարող եք օգտվել փոխանցումների այս համակարգից.
Եվրոյով
Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES
Beneficiary account No.: 1930052522110104
Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT: COVBAM22
Intermediary Bank: COMMERZBANK AG, FRANKFURT AM MAIN, GERMANY
SWIFT:COBADEFF
ԱՄՆ դոլարով
Beneficiary name: ANI FOUNDATION FOR ARMENIAN STUDIES
Beneficiary account No.: 1930052522110101
Beneficiary Bank: CONVERSE BANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT: COVBAM22
Correspondent Bank: ALFA-BANK, MOSCOW, RUSSIA
SWIFT: ALFARUMM
Intermediary Bank: THE BANK OF NEW YORK MELLON, NEW YORK, USA
SWIFT:IRVTUS3N
—-
Հայաստանից փոխանցումների համար մեր հիմնադրամի հաշվեհամարներն են.
 
Կոնվերսբանկ – դրամային հաշիվ – 19 300 52522110100
 
դոլարային հաշիվ – 19 300 52522110101
 
եվրոյով հաշիվ – 19 300 52522110104
 
Հարգանքներով՝ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն